Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

06 օգոս 2021 10:44

Անկարան «կոչով» Հայաստանին է դիմել

Անկարան «կոչ» է անում Հայաստանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին և զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ:

Այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ, որը տեղի է ունեցել Թուրքիայի մայրաքաղաքում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, փոխանցում է Anadolu-ն։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Թուրքիայի հարավ-արևմտյան շրջաններում բռնկված անտառային հրդեհների դեմ պայքարը, դրա հետ կապված ապատեղեկատվական արշավները և բնական աղետին դիմակայելու լրացուցիչ միջոցառումները:

Թուրքիայի Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են PKK / KCK-PYD / YPG ահաբեկչական կազմակերպությանը սատարող երկրներին։

Նշենք, որ Արցախյան 2-րդ պատերազմի ամբողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում սկսված լայնածավալ ռազմական գործողություններից ի վեր պաշտոնական Անկարան բազմիցս Ադրբեջանին սատարող հայտարարություններ է արել։ Հայաստանն էլ իր հերթին մատնացույց է անում, որ Ադրբեջանը ստացել է Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը՝ 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր