Կարծում եմ՝ Ադրբեջանի հետ խաղաղության գնալը միակողմանի պարտադրանք է և ճնշում ՀՀ-ի վրա
![](https://www.pastinfo.am/news_images/417/1250857_1/06.thumb.jpg)
«Միգուցե այդտեղ այն հատվածներն են, որոնք անկլավային այդ չճշտված հարցերի մեջ են մտնում, տեղակայվելու են ռուսական զորքերը, որ պահպանեն Հայաստանի և ադրբեջանցիների միջև գոյություն ունեցող շփման գիծը։ Կարծում եմ՝ Ադրբեջանի հետ խաղաղության գնալը միակողմանի պարտադրանք է նրանց կողմից և ճնշումներ է ՀՀ-ի վրա։ Մենք համապատասխան գրություն ենք ուղարկել Պաշտպանության նախարարությանը, որ պարզաբանում տա և անհրաժեշտության դեպքում նաև մեր խմբակցությունը համապատասխան մասնագետների կգործուղի այն հատվածներ, որոնք այս պահին գաղտնիություն չեն պարունակում»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Անդրադառնալով ՊՆ-ի երեկվա հայտարարությանը, որով կոչ էր արվում ոչնչացնել Հայաստանի սահմանը խախտած բոլոր ադրբեջանցի զինվորականներին, Սեյրան Օհանյանը նկատեց՝ սա նոր իրողություն է, և Պաշտպանության նախարարը հանձնարարություն է տվել, որ զինված ուժերն անցնեն իրենց ռեալ պարտականությունների կատարմանը։
«Հարց է առաջանում՝ ինչու մինչև հիմա այն ստորաբաժանումները և զորամասերը, որոնք կանգնած են սահմանին, իրենց գործառույթները չեն կատարել։ Տեղեկություն ունեմ, որ չկրակելու բանավոր ցուցում է եղել։ Որոշ դիրքապահներ պատմում են, որ բանավոր ցուցում է եղել՝ տեղում ունենալ ձեռնամարտի համար համապատասխան միջոցներ»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Վերջինս հավելեց, որ «Հայաստան» դաշինքն այն ուժն է, որը հետագայում այդ հարցադրուներն ուղղելու է իշխանություններին և այդ ժամանակվա Պաշտպանության նախարարին։