Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

03 հուն 2016 16:15

Գարեգին Նժդեհի մեջ տեսնում եմ լեգենդար ասպետի, որն, ինչպես Քրիստոսը, փրկեց իր ժողովրդին

Հունիսի 3-ին Հայացք մամուլի ակումբում Գարեգին Նժդեհի արձանի հեղինակներ՝ քանդակագործ Գագիկ Ստեփանյանը և ճարտարապետ Ասլան Մխիթարյանը խոսեցին Նժդեհի արձանի աշխատանքներից և անդրադարձան արձանի շուրջ ծավալված թեմաներին:


Գագիկ Ստեփանյանը նշեց, որ ցանկացել է ստեղծել հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի հավաքական կերպարը: «2011 թվականից` մրցույթից անմիջապես հետո սկսվել են արձանի պատրաստման աշխատանքները: Բազմաթիվ էսքիզներ, տարբերակներ են արվել: Առաջին փուլի ժամանակ իմ էսքիզով Գարեգին Նժդեհը թրով էր, որն իր տեսքով խաչի էր նման: Առաջին փուլում ոչ մի նախագիծ հավանության չարժանացավ, հայտարարվեց երկրորդ փուլը: Երկրորդ փուլում արդեն այլ աշխատանք էի ներկայացրել, բոլորովին ուրիշ լուծումներ տվել՝ հենվելով նրա գաղափարախոսությունների վրա: Բազմիցս ծանոթանալով նրան վերաբերող նյութերին, կարդալով նրա խոսքերը` հասկացա, որ հերոսի հավաքական կերպարը ստանալու համար նրա գաղափարախոսությունը նույնպես պետք է ներառել արձանի մեջ»,-ասաց Գագիկ Ստեփանյանը: Դիտարկմանը, թե արձանը նման է Պետրոս Առաջինին` քանդակագործը պատասխանեց, որ որևէ մեկի հետ կապ չի տեսնում և արձանը նման է հենց Նժդեհին: «Ես պարտաճանաչ մոտեցում եմ ցուցաբերել: Նժդեհը երկար, գանգուր մազեր է ունեցել: Ես մազերն օգտագործել եմ կերպարն ուժեղացնելու, լեգենդ դարձնելու համար: Իմ մոնումենտալ կոմպոզիցիայի մեջ կերտել եմ Նժդեհի բոլոր ժամանակների հավաքական կերպարը՝ հանճարեղ զորավարին, մեծ պետական և քաղաքական գործչին, 20-րդ դարի առաջին կեսի մեծագույն փիլիսոփային, ազգային գաղափարախոսին և լեգենդար ասպետին: Ես Գարեգին Նժդեհի մեջ տեսնում եմ լեգենդար ասպետի, որն, ինչպես Քրիստոսը, փրկեց իր ժողովրդին»,-ասաց նա:

 

Ճարտարապետ Ասլան Մխիթարյանն էլ շեշտեց, որ նույնիսկ լավագույն քանդակների դեպքում հնչել են քննադատություններ: Նրա համոզմամբ` այս արձանը հավանության արժանանալու տեղ ունի: «ես ավելի հանգիստ եմ վերաբերվում քննադատություններին: Եթե չեն քննադատում, ուրեմն ոչինչ արված չէ: Ես չեմ հիշում որևէ քանդակ, որը չի քննադատվել»,-նշեց Ասլան Մխիթարյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր