4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Շիրակի մարզում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Զույգաղբյուր գյուղերում՝ 3 բալ և Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 16:49-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտու` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք գրանցվել էր երկրաշարժ 2.8 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: