Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

07 օգոս 2021 11:15

Թվում էր, թե Ռոբերտ Քոչարյանը ձիու քայլ է արել. ավաղ Օհանյանի մեղմ ու համեստ տեսակն այս պաշտոնին հարմար չէ.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում էր, թե Սեյրան Օհանյանին խմբակցության ղեկավար նշանակելով՝ Ռոբերտ Քոչարյանը ձիու քայլ է արել՝ գեներալ, վստահելի անձ, նախարարի փորձ ունեցող։ Սակայն պարզվում է՝ Օհանյանի մեղմ ու համեստ տեսակն այս պաշտոնին հարմար չէ, եւ բոլոր կազմակերպչական հարցերն իրականացնում են դաշնակցականները, մասնավորապես՝ քարտուղար Արծվիկ Մինասյանը:


Տեղեկացանք, որ այս օրերին ԱԺ նախկին ընդդիմության փորձագետները, պատգամավորների օգնականները, խորհրդականները, հատկապես ԲՀԿ խմբակցության աշխատակիցները, դիմել են «Հայաստան» դաշինքին՝ աշխատելու խնդրանքով, եւ անգամ հերթեր են գոյացել Օհանյանի աշխատասենյակի առջեւ, սակայն վերջինս նրանց գործուղել է Արծվիկ Մինասյանի մոտ»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր