Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր          Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Իրանի դեսպանատուն և հարգանքի տուրք մատուցել Իրանի հանգnւցյալ առաջնորդի հիշատակին       Ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել 17 անձ՝ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով    

07 օգոս 2021 14:50

Ադրբեջանը կրակ է բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 7-ին, ժամը 11:40-ից 12:00, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 

ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր