Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

07 օգոս 2021 16:05

Ադրբեջանի նպատակն է կտրել Հայաստան-Արցախ կապը.ճանապարհների կառուցումից հետո Ադրբեջանը կարիք չի ունենա հայկական կողմի հետ կոմպրոմիսի գնալ

Ադրբեջանը նոր ճանապարհներ է կառուցում, որպեսզի կարողանա իր ազատ տեղաշարժն ապահովել, իսկ Հայաստանը չկարողանա այդ շարժի վրա որևէ կերպ ազդել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից կառուցվող նոր ճանապարհների քարտեզը։


Փորձագետն արձանագրեց, որ Ադրբեջանի նպատակն է կտրել Հայաստան-Արցախ կապը, միևնույն ժամանակ նկատեց, որ դա բավականին բարդ խնդիր է իրենց համար, քանի որ կա ռուսական կողմ, որի հետ գործում է համաձայնագիր և քանի դեռ ռուսական զորքերը կան, Ադրբեջանն այդ կապը կպահպանի:


Զրուցակցի խոսքով՝ նոր ճանապարհների կառուցումը հնարավորություն կտա Ադրբեջանին իր դիրքերն ամրապնդել, ինչպես նաև ապահովել զորքերի ազատ շարժը.


«Ճանապարհների կառուցումը նաև հեռահար նպատակ ունի հետագայում Հայաստանի հետ կոմպրոմիսային որևէ համաձայնության չգնալու համար: Եթե նրանք մեր ճանապարհներից օգտվեն, նրանք էլ պետք է թույլ տան, որ մենք իրենց ճանապարհներից օգտվենք, որպեսզի նման համաձայնության չգան, նրանք շրջանցող ճանապարհներ են կառուցում: Օրինակ, նրանք Քարվաճառ գնում են Արցախի տարածքով, իսկ ճանապարհների կառուցման դեպքում կարող են Արցախը շրջանցել և առանց համաձայնության կապը պահպանել իրենց համար կարևոր տարածքներում , որտեղ նաև զորամասեր են կառուցում»,-ասաց փորձագետը՝ հավելելով, որ Քարվաճառը մինչ օրս խոցելի է, ուստի այնտեղ մեծ թվով զորքեր տեղակայելն Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունի:


Զրուցակիցը նաև ընդգծեց, որ նոր ճանապարհների կառուցումը նպատակ ունի նվազեցնել կախվածությունն Արցախից և ապահովել կապը դեպի հարավ.


«Գորիս-Կապան ճանապարհը փաստացի վերահսկվում է ադրբեջանցիների կողմից, հիմա փորձում են այդ ճանապարհն ավելի վերահսկել, որպեսզի կարողանան գնալ հարավ՝ Ջրական, նորից պետք է շրջանցեն Արցախը, այդ ճանապարհների կառուցումը նպատակ ունի նաև ապահովել շարժը դեպի հարավ, և Արցախից կախվածությունը նվազեցնելու համար: Նրանք շատ լավ հասկանում են, որ վաղ թե ուշ հայկական կողմը ստիպված է լինելու հրաժարվել Կապան-Գորիս ճանապարհից, քանի որ այդ ճանապարհն Ադրբեջանը փակելու է, թույլ չեն տալու անգամ ռուսների միջնորդությամբ այդտեղով զորքեր տանել կամ բնակիչների շարժը շարունակել»:


Արմեն Մանվելյանի դիտարկմամբ՝ եթե այժմ Ադրբեջանը փոխադարձ կախվածություն ունի Հայաստանից, ճանապարհների կառուցումից հետո դա այլևս չի լինի, Ադրբեջանը կարիք չի ունենա հայկական կողմի հետ կոմպրոմիսի գնալ ճանապարհների հարցում, այլ կօգտագործի իր ճանապարհները ինչպես ցանկանա.


« Մեր դիրքերը տարածաշրջանում ավելի են թուլանալու , առանց այն էլ ամուր չէր, բայց սրանից հետո ընդհանրապես թուլանալու է, և բանակցությունների սեղանին ինչ-որ բան դնելու հնարավորություն չենք ունենա»,-ասաց Արմեն Մանվելյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր