Երևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին          Նոյեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

10 օգոս 2021 11:27

Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը. արցախյան դիրքերի ուղղությամբ 3 արկ է արձակվել

Օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավարևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Տեղեկությունը հայտնում է արցախի պաշտպանության բանակը։

«Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Հայկական կողմը կորուստներ չունի»,– նշված է հաղորդագրության մեջ:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին և զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր