ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին          Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն       Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ    

11 օգոս 2021 13:09

ԱՄՆ-ի մուտքը սահմանափակ կլինի, ինչն էլ հնարավոր է Լուսնի համար պատերազմ սկսի Չինաստանի հետ

ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն վավերացրել «Տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման պետությունների գործունեության սկզբունքների մասին» պայմանագրի լրացուցիչ համաձայնագիրը, որն արգելում է ռազմական գործունեությունը Լուսնի վրա, հայտնում է Defense One-ը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Լուսնի վրա կան սահմանափակ թվով վայրեր, որոնք համապատասխանում են այցելության կամ բնակության բազաների տեղակայման համար։

Ըստ Defense One-ի ՝ Չինաստանը կամ Ռուսաստանը, տեղակայելով իրենց բազաները տնտեսապես շահավետ վայրերում, կարող են իրենց շուրջ անվտանգության գոտի կազմակերպել, որտեղ ԱՄՆ-ի մուտքը սահմանափակ կլինի, ինչն իր հերթին կարող է հրահրել ռազմական գործողություններ, որոնք կպահանջեն պաշտպանել ԱՄՆ -ի ակտիվները Երկրից 272 հազար մղոն (մոտ 438 հազար կիլոմետր) հեռավորության վրա:

«Ապագայում այլ պաշտպանական և հարձակողական միջոցներ կպահանջվեն լուսնային տարածության խաղաղ օգտագործումն ապահովելու համար», -նշել են մասնագետները։

Մայիսին ՆԱՍԱ -ի ղեկավար Բիլ Նելսոնը Չինաստանը ճանաչեց որպես Լուսնի և Մարսի վրա ԱՄՆ-ի մրցակից: Նրա խոսքով ՝ չինացիները «ապացուցել են, որ ունեն տեխնոլոգիա միլիոնավոր և միլիոնավոր մղոններ ճանապարհորդելու, հաջող վայրէջք կատարելու» համար: ՆԱՍԱ -ի ղեկավարը հիշեց, որ առաջիկա տարիներին Չինաստանը նախատեսում է երեք արբանյակ  ու  տիեզերագնացներ ուղարկել Լուսին: «Մենք հանկարծ հասկանում ենք, որ մենք այս ամենի տերը չենք»,-ասել է ՆԱՍԱ -ի ղեկավարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր