Հայտնաբերել է հսկայական քանակի զենք-զինամթերք, որով կարելի է զինել մի ամբողջ վաշտ          Արարատի համայնքապետի տեղակալն ու համայնքապետարանի աշխատակից են կալանավորվել       Երեք զինծառայողների ծառայությունից ազատելու համար զորակոչի բաժնի պետը 23 հազար դոլար կաշառք է ստացել    

11 օգոս 2021 13:38

Հայաստանը հոկտեմբերի 19-ին համաձայնվել է դադարեցնել պատերազմը, սակայն Ադրբեջանը նոր նախապայման է առաջ քաշել

ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը մանրամասներ ներկայացրեց Արցախի շուրջ բանակցությունների ընթացքից, ինչպես նաև պարզաբանեց, թե հայկական կողմն ինչո՞ւ ավելի վաղ չի դադարեցրել պատերազմը.

«Եթե մենք հաղթած լինեինք Ապրիլյան պատերազմում, ինչու՞ Սերժ Սարգսյանը պետք է 2016թ-ի աշնանը համաձայնվեր մի տարբերակի, որն ավելի վատն էր, քան պատերազմին նախորդած տարբերակները: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը համաձայնվել է մի տարբերակի, որտեղ բացակայում էր հանրաքվեի մասը, բացի դա, այդ տարբերակում բաց էր թողնված նաև միջանկյալ կարգավիճակի հարցը»,-ասաց Ռուբինյանը:

Ըստ Ռուբինյանի՝ իրենք չէին կարող բանակցությունները փակուղի մտցնել,քանի որ բանակցություններն արդեն իսկ փակուղում էին:

Անդրադառնալով պատերազմն ավելի վաղ դադարեցնելու ՌԴ նախագահի առաջարկին, Ռուբինյանն ասաց, որ Հայաստանը պատարաստ է եղել դադարեցնել պատերազմը, սակայն Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշել:

Ռուբինյանը պատմեց, որ հոկտեմբերի 19-ին կայացել է ԱԽ նիստ, որի ժամանակ քննարկվել է պատերազմ դադարեցնելու հարց՝ շրջանների հանձնմամբ, որից հետո հոկտեմբերի 19-ին Հայաստանը համաձայնվել է դրան, իսկ թե ինչո՞ւ դա տեղի չի ունեցել, Ռուբինայնն ասաց, որ Ադրբեջանն առաջ է քաշել նոր պայման, որ պետք է նաև տեղի ունենա փախստականների վերադարձ Շուշի.

«Այստեղ շատ կարևոր հանգամանք կա, արցախյան հակամարտության շուրջ բանակցությունների, Արցախի վերջնական կարգավիճակի հետ կապված մեխը մարդիկ են, մարդիկ են որոշում Արցախի կարգավիճակ, ունենալ առանց միջանկյալ կարգավիճակի Արցախ, որում կա Շուշի, որտեղ ապրում են ադրբեջանցիներ, պրակտիկորեն կնշանակեր՝ ոչ հայկական վերահսկողությամբ Շուշի »,-ասաց նա և հավելեց, որ Հայաստանը պատերազմի ընթացքում բազմիցս փոձել է կանգնեցնել պատերազմը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր