Եղվարդում «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս          Հրդեհ է բռնկվել Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում. ձեռքի ուղեբեռը բռնկվել է թռիչքի կեսին       Կոչ ենք անում Հայաստանյայց, Արցախի և Հայաստանից դուրս գտնվող թեմերի երիտասարդաց կառույցներին իրենց աջակցությունը հայտնել Մայր Աթոռին և Վեհափառ Հայրապետին    

12 օգոս 2021 10:47

ԱԻՆ–ը զգուշացնում է` շոգի պատճառով բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է. եղանակի տեսություն

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից զգուշացնում են, որ հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Եղանակի մասին
Հանրապետության տարածքում օգոստոսի 12-16-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս օգոստոսի 12-15-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում օգոստոսի 12–ի գիշերը կլինի 21-23 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի + 34...+36 աստիճան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր