Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 օգոս 2021 13:28

Կրկին Ադրբեջանը սադրում է.Որ պահին Արցախի Պաշտպանության բանակը դուրս բերվեց՝ նույն պահից սկսվելու է Արցախի վերջնական հայաթափումը

Ադրբեջանը միջազգային բոլոր կառույցներին սկսել է «համոզել», որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Պաշտպանության բանակը պետք է դուրս բերվի Արցախից։ Նպատակը մեկն է՝ ամբողջապես հայաթափել Արցախը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։


«Ադրբեջանը միջազգային բոլոր կառույցներին սկսել է «համոզել», որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Պաշտպանության բանակը պետք է դուրս բերվի Արցախից։ Նպատակը մեկն է՝ ամբողջապես հայաթափել Արցախը։


Ուստի հստակ դիտավորությամբ վերջին
օրերին ադրբեջանական զինուժն ակտիվացրել է իր սադրիչ գործողությունները թե՛ Հայաստանի զինված ուժերի, թե՛ Արցախի


Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դեմ՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակավայրերը։


Ի դեպ, չնայած նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ֆիքսված է, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, սակայն ադրբեջանական զինուժը «իր զբաղեցրած» դիրքերից վաղուց արդեն տեղափոխվել է ՀՀ սուվերեն տարածք ու Ալիեւ-Էրդողան դուետը այլեւս Զանգեզուր միջազգային ներդրողներ է հրավիրում։


Որպես «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» կազմակերպության նախագահ, միջազգային կառույցներին, ԵԽԽՎ քաղաքական խմբերին եւ Հայաստանի հարցով համազեկուցողներին տեղեկացրել եմ, որ ադրբեջանական կողմի պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված է հայկական զորամիավորումների դուրս բերում Արցախից՝ ակնհայտ կեղծիք է։


Որ պահին Արցախի Պաշտպանության բանակը դուրս բերվեց՝ նույն պահից սկսվելու է Արցախի վերջնական հայաթափումը։


Հուսանք, որ հայաստանյան քաղաքական ուժերը, որոնց մի կտորը էս պահին զբաղված է՝ «Ո՞վ էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ» մաստեր-կլասներ ցուցադրելով եւ միմյանց «սագագող» անվանելու «լրջագույն» դիսկուրսով, սույն դիսկուրսի պաուզաներին կփորձեն զբաղվել Ադրբեջանի հերթական լկտի ուլտիմատումով. այն է՝ դուրս բերել Պաշտպանության Բանակը Արցախից»,- գրել է Զոհրաբյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր