Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

13 օգոս 2021 19:10

Շոգը՝ որպես նախազգուշացում․ մարդկությունն ունի 9 տարի ժամանակ․ Այս բոլոր բնական աղետները մարդու ձեռքի գործն են

Ըստ Ցելսիուսի մինչեւ 48,8 աստիճան։ Մինչ Միջերկրածովյան երկրները պայքարում են անոմալ շոգ ամռան հետևանքների դեմ, Սիցիլիայի Կատենանուովա կոմունան արդեն գերազանցել է համաեվրոպական քառասունամյա ջերմաստիճանային ռեկորդը: Եվ սա դեռ վերջը չէ, զգուշացնում են օդերևութաբանները: Շոգի գագաթնակետն առջևում է, գրում է Euronews-ը:

«Որպես փորձագետ՝ ես տպավորված էի վերջին արտակարգ եղանակային իրադարձությունների ինտենսիվությամբ, յուրաքանչյուր նոր շաբաթվա ընթացքում գրանցված ռեկորդներով:

Մենք՝ կլիմատոլոգներս, զարմանում ենք կլիմայի փոփոխության արագության վրա: Այն, ինչ տեսնում ենք հիմա, թույլ է տալիս հասկանալ, թե ինչպիսին կարող է լինել կլիմայի ճգնաժամը դարավերջին: Կլիմայի փոփոխության միջկառավարական վեհաժողովի զեկույցում ասվում է, որ մեզ մնում է ընդամենը 9 տարի՝ իրավիճակը շտկելու և ճգնաժամի ազդեցությունը սահմանափակելու համար», – ասում է ENEA կլիմայի մոդելավորման լաբորատորիայի ղեկավար Ջանմարիա Սանինոն։

«Հնարավոր ռիսկերի թվում է նման ջերմային ալիքների թվի աճը։ Դրանք կարող են ավելի ինտենսիվ դառնալ, տևել ավելի քան մեկ շաբաթ կամ 10 օր` մինչև 1 ամիս, և գուցե նույնիսկ ավելի երկար, եթե խոսքը Միջերկրականի մասին է: Յուրաքանչյուր ջերմային ալիքի ջերմաստիճանը կարող է բարձրանալ: Մյուս ասպեկտը, որն արդեն ազդել է կլիմայի փոփոխության վրա, ծովի մակարդակի բարձրացումն է», – նշում է փորձագետը:
 
Իսկ սա նշանակում է, որ ջրհեղեղների հավանականությունը մեծանում է, ինչպես եղավ Գերմանիայում հուլիսին՝ տասնյակ մարդկանց կյանքեր խլելով: Այս բոլոր բնական աղետները մարդու ձեռքի գործն են, ընդգծում է Euronews-ը՝ նշելով, որ փորձագետները հոդորում են, որ ժամանակն է փոխել անպատասխանատու վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր