Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

13 օգոս 2021 16:33

Տեսանյութ.Տարօրինակ է, բոցաշունչ ելույթներով հայտնի Էրդողանը հարցազրույցի ժամանակ սուֆլյոր ու հուշարար է օգտագործել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական Kanal D և CNN TÜRK հեռուստաալիքների հետ համատեղ եթերի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս պարբերաբար օգտվել է սուֆլյորից ու հուշարարից, ինչը չի վրիպել ընդդիմադիրների ուշադրությունից:


Բանն այն է, որ Էրդողանը եթերի ընթացքում ժամանակ առ ժամանակ նայել է մի կետի ու ինչ որ բաներ կարդացել։ Նրան նաև շշուկով ինչ-որ բաներ են հուշել: Բոցաշունչ ելույթներով հայտնի Էրդողանի հետ կապված այս իրավիճակը «տարօրինակ» է բնութագրվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության մամուլի օրգանը համարվող «Cumhuriyet» թերթի հրապարակման մեջ: 


Թեմային անդրադարձել է ԺՀԿ պատգամավոր Օնուրսալ Ադըգյուզելը: Վերջինս, սոցցանցում կատարած գրառման մեջ հիշատակելով Էրդողանի հարցազրույցի ժամանակ շշուկների, հուշարարի ու սուֆլյորի առկայությունը, ասել է, որ իշխանությունները ցանկանում են տպավորություն ստեղծել, թե իբր ամեն ինչ հաջող է ընթանում, բայց դա չի ստացվում:


ermenihaber.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր