Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 1-ի համար          Փաշինյանը ճնշում է իրավապահներին՝ եկեղեցու դեմ արշավը շարունակելու համար. «Ժողովուրդ»       «Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»    

03 նոյ 2021 13:31

Լուրեր են տարածվում Էրդողանի վատառողջության վերաբերյալ,ցանկությունս է, որ Էրդողանը ողջ և առողջ մասնակցի ընտրություններին և այդպես հաշիվ տա ժողովրդին

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Այքութ Էրդողդուն ուշագրավ գրառում է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական վիճակի վերաբերյալ։


Ստամբուլից ընտրված պատգամավորը Twitter-ի իր էջում հայտնել է, որ WhatsApp-ում բազմաթիվ հաղորդագրություններ են տարածվում Էրդողանի վատառողջության վերաբերյալ և հավելել․


«Ողջ քաղաքական կյանքս անցել է Էրդողանի դեմ պայքարով։ Իմ դեմ Էրդողանի հարուցած տասնյակ դատական գործերում անարդարության զոհ եմ դարձել։ Իմ միակ ցանկությունն այն է, որ Էրդողանը ողջ և առողջ մասնակցի ընտրություններին և այդպես հաշիվ տա ժողովրդին»։


Նշենք, որ վերջին ամիսներին համացանցում մի շարք տեսանյութեր են տարածվում, որոնցում ակնհայտ երևում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ֆիզիկական տկարությունը։


Աղբյուր`    Artigercek.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր