Տեսանյութ․Հարձակում ԱԱԾ-ի վրա, քաղաքացին փորձել է հրկիզել շենքը          Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը կողաշրջված հայտնվել է ջրատարում, կա 4 վիրшվոր       Մարտի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 օգոս 2021 16:55

Ակնհայտ է, որ Հայաստանի և Արցախի հարցով գործընթացը փակուղում է.Ադրբեջանն անընդհատ թարմացնում է հայկական հանրապետություններին ներկայացվող պահանջները

Ակնհայտ է, որ Հայաստանի և Արցախի հարցով գործընթացը փակուղում է, իսկ որպես դրանից դուրս գալու տարբերակ Ադրբեջանն անընդհատ թարմացնում է հայկական հանրապետություններին ներկայացվող պահանջները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանի պաշտոնական լրահոսը վերջին ամիսներին աստիճանաբար կոշտացել է։

Ակնհայտ է, որ Հայաստանի և Արցախի հարցով գործընթացը փակուղում է, իսկ որպես դրանից դուրս գալու տարբերակ Ադրբեջանն անընդհատ թարմացնում է հայկական հանրապետություններին ներկայացվող պահանջները։

Միաժամանակ Ադրբեջանը շարունակում է մեծացնել զինված ուժերին հատկացվող գումարները՝ ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանավորվածություններ կնքելով հատկապես Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի հետ։

Ստեղծված իրավիճակում, անվտանգության համակարգում հրատապ միջոցառումների անհրաժեշտություն կա, իսկ հապաղելու դեպքում արդեն իսկ առկա ճգնաժամն առավել խորը բնույթ կստանա՝ իր հետ բերելով նոր կորուստներ»,-  գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր