«Թուրքիայից մասնավոր ինքնաթիռ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում». Արթուր Գրիգորյան          Ադրբեջանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ փորձում ենք վերականգնել պատմական Մետաքսի ճանապարհը       Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություն են անցկացնում,մասնակցում են զինծառայողներ նաև Քաթարից, Ղազախստանից, Պակիստանից և Ուզբեկստանից    

16 օգոս 2021 14:30

Մենք դեռ նոր պատերազմ կարող ենք ունենալ, հիմա արդեն Հայաստանի տարածքում.Ադրբեջանին Էրդողանն օգտագործելու է թե՛ Թեհրանի, և թե՛ Մոսկվայի դեմ։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Բենիամին Մաթևոսյանը գրում է.


«Օսմանյան կայսրության վերականգնման հարցում Փաշինյանն աննկարագրելի կարևոր դեր ունի (գիտակցաբար, թե միամտորեն՝ կիմանանք նոր իշխանությունների օրոք): Եթե մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Բաքուն գոնե փորձում էր հավասարաչափ, հնարավորինս սիմետրիկ հարաբերություններ պահպաներ Մոսկվայի և Անկարայի մինչև, ապա 44 օրյա պատերազմից հետո Ադրբեջանը դառել է Անկարայի քաղաքական կցորդը։ Այդ կցորդին Էրդողանն օգտագործելու է թե՛ Թեհրանի, և թե՛ Մոսկվայի դեմ։


Շատերն այդպես էլ չհասկացան, որ անցած տարվա պատերազմը ոչ այնքան Արցախի համար էր, որքան Թուրքիայի համար անհրաժեշտ Սյունիքի համար էր, իսկ հեռահար նպատակն էր Իրանը և ՌԴ-ն։  Եթե ադրբեջանցիների ու ահաբեկիչների «մսով» Էրդողանը պատերազմեց մեր դեմ, ապա ինչու՞ դա չի կարող անել Իրանի և ՌԴ-ի դեմ։


Այս առումով հատկանշական է, որ հենց CNN Türk-ին տված իր հարցազրույցում Ալիևը մեծ դժգոհություն հայտնեց ոչ այնքան Հայաստանի, որքան Ռուսաստանի իշխանությունների գործունեություններից, ասելով, որ չի հասկանում, թե ինչու է ՌԴ-ն զինում Հայաստանին այն դեպքում, երբ «Հայաստանի ժողովուրդն ու ղեկավարությունը համակերպվել են պարտության հետ», նկատի ունենալով հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները, որոմք եղան ոչ այնքան ժողովրդի, որքան քաղաքական վերնախավի (վերնախա՞վ) գործունեության արդյունքում։ Խոսքն այնքան ընտրական գործընթացի ելքի մասին չէ, այլ այն մասին, թե ինչու առհասարակ թույլ տրվեց հասնել ընտրությունների Փաշինյանի օրոք։


Սակայն Ադրբեջանի նախագահի երեկվա խոսքը կրկին եկավ հաստատելու այն պարզ ճշմարտությունը, որ մենք դեռ նոր պատերազմ կարող ենք ունենալ, հիմա արդեն Հայաստանի տարածքում։ Ու կրկին, եթե պատերազմով կարելի էր հանձնել Արցախը, ապա Երասխը կամ Ոսկեպարը ինչու՞ չի կարելի հանձնել պատերազմով։ Եթե ՌԴ նախագահի առաջարկին կարելի էր ասել «ոչ» ու սպասել մինչև ընկնի Շուշին ու նոր դադարեցնել պատերազմը, ապա ինչու՞ հիմա չի կարելի սկզբում Պուտինին կրկին ասել «ոչ»,  սպասել մինչեւ ազերիները մարտերով բացեն «Զանգեզուրի միջանցքը»  ու նոր դադարեցնել պատերազմը։ Ինչու՞ կարելի է պատերազմով հանձնել Շուշին ու այնտեղ եղած Վազգեն Սարգսյանի արձանը, բայց չի կարելի հանձնել Սարգսյանի հայրենի գյուղը։


Բայց հետաքրքիր էր նաև այն, որ Ադրբեջանի նախագահի խոսքից պարզ դարձավ, որ փաստացի Բաքուն ու Անկարան դեմ են ՀՀ ԶՈւ վերազինմանը, իսկ Մոսկվան դա անկախ իրենց ցանկություններից շարունակում է անել։ Այստեղ բայց հետաքրքիր կլիներ իմանալ՝ մեր իշխանություններին ավելի մոտ է այս առումով Բաքվի և Անկարայի՞ մոտեցմանը, թե՞՝ ՌԴ-ի։
Նաև հետաքրքիր է, եթե ՌԴ դիմադրությունը չլիներ, պաշտոնական Երևանն արդեն ճանաչած կլինե՞ր Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունն» ու վերջնականապես հրաժարված կլինե՞ր Արցախից ու արցախահայությունից»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր