Այս պահից սկսած Հայաստանն ու Լիտվան ռшզմավարական գործընկերներ են          Ուժեղ Հայաստանում պարտադիր ծառայության մեջ գտնվող զինվորի ընտանիքը ստանալու է 40 000 դրամ ամսավճար       ԱՄՆ-ի կողմից ռազմական դրությունը պահպանվելու դեպքում կբացվեն այլ ճակատներ    

16 օգոս 2021 15:02

Երևանում՝ Մալաթիայի շուկայի դիմաց Toyota Camry-ում պայթյուն է տեղի ունեցել․ 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր, օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Րաֆֆու և Սեբաստիա փողոցների խաչմերուկում պայթյուն է տեղի ունեցել Toyota Camry մակնիշի 08 SG 088 համարանիշի ավտոմեքենայում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Մինչ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների ժամանումը, վիրավորներին տեղում առաջին օգնություն է ցուցաբերել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր