Ընդդիմադիր ուժերի դիմումները քննվելու են դատարանի նույն նիստում          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը    

16 օգոս 2021 15:37

Կա՞ն ՀՀ քաղաքացիներ Աֆղանստանում. ԱԳՆ մամուլի քարտուղար

Տվյալ պահին չկա որեւէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։ Այս մասին լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որեւէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։

Հարկ է նշել նաեւ, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որեւէ դիմում չի ստացվել։

Ճշգրտող աշխատանքները շարունակվում են»,– ասել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր