Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ, հավատացյալների երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները.․Լուսանկարներ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 22-ի համար       Հայ եկեղեցու հետ հակամարտությունը Փաշինյանի համար կարող է տխուր ավարտ ունենալ    

16 օգոս 2021 16:59

Տրակտորն ընկել է ձորակը. հայրը եւ որդին զոհվել են

2021թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Լոռու մարզԻ Շնող համայնքի 54-ամյա  բնակիչը,  վարելով «Տ-40» մակնիշի տրակտորը, նույն համայնքի «Թբախլուտ» կոչվող հանդամասի անտառամիջյան ճանապարհին վերելք կատարելիս կորցրել է կառավարումը, կատարել հետընթաց եւ ընկել ձորակը, ինչի հետեւանքով վերջինս ու նրա որդին տեղում մահացել են: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության  հետ կապերի բաժնից։


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:


Կատարվել են դեպքի վայրի եւ տրանսպորտային միջոցի զննություններ:


Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր