Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան       Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է    

18 օգոս 2021 19:07

ԱՄՆ-ը սառեցրել է Աֆղանստանի կառավարության միլիարդավոր դոլարների հաշիվները

Բայդենի վարչակազմը կիրակի սառեցրել է աֆղանական կառավարության՝ ԱՄՆ բանկային հաշիվներում պահվող պահուստները՝ թալիբների համար արգելափակելով միլիարդավոր դոլարների հասանելիությունը, տեղեկացնում է The Washington Post-ը։

Որոշումն ընդունվել է ֆինանսների նախարար Ջանեթ Լ.Ելենի եւ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչության պաշտոնյաների կողմից ։ Անցած հանգստյան օրերին Պետդեպարտամենտը նույնպես մասնակցություն էր ունեցել Սպիտակ տանը պաշտոնատար անձանց հետ տեղի ունեցած բանավեճերին, ովքեր հետեւում էին իրադարձությունների զարգացմանը։ Վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ աֆղանական կառավարության Կենտրոնական բանկի ցանկացած ակտիվ Միացյալ Նահանգներում հասանելի չի լինի թալիբների համար։ Պաշտոնյաները բանավիճել են գաղտնի՝ քննարկելու համար կառավարության դեռեւս չհրապարակած քաղաքականությունը։

Աֆղանստանն արդեն աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկն է եւ խիստ կախված է ամերիկյան օգնությունից։ Բայդենի վարչակազմը նույնպես, ըստ երեւույթին, կբախվի այն հարցին, թե ինչպես կառավարի առկա պատժամիջոցները թալիբների հանդեպ, քանի որ նրանք կարող են դժվարացնել միջազգային մարդասիրական օգնության առաքումը սնանկության եզրին գտնվող բնակչությանը, կարծում են փորձագետները։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր