Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ

Օգոստոսի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 20-23-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-23-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-19-ին կբարձրանա 2-4 աստիճանով: