Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

18 օգոս 2021 16:30

ԱԺ-ում լրագրողները կաշխատեն նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում եւ այգում․ նոր նախագիծ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ այսօր՝ օգոստոսի 18-ին, կայացել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:

Ազգային ժողովի պաշտոնական կայքից  տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Ալեն Սիմոնյանի եւ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները միտված են խորհրդարանում լրագրողական գործունեությունը կանոնակարգելուն եւ ԱԺ աշխատանքների լուսաբանումը պատշաճ մակարդակով իրականացնելուն:

Փոփոխությունների արդյունքում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիիրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում եւ Ազգային ժողովի այգում:  Ազգային ժողովի պատգամավորների աշխատասենյակներում լրագրողնեը կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների  համաձայնությամբ:

Նախագծով առաջարկվում էր ինտերնետային լրատվության միջոցների համար սահմանված օրական մինչեւ 2 հազար այցելություն ունենալու պահանջը փոխարինել մինչեւ 5 հազարով, սակայն խորհրդարանի ղեկավարն առաջարկեց անփոփոխ թողնել այդ կետը, ինչին համաձայնեցին խորհրդի անդամները:

13 կողմ եւ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց:

Ազգային ժողովի ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը սահմանելու մասին հարցի քննարկումը հետաձգվեց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր