Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում          ԿԸՀ-ն պարզաբանել է Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրողների թվի տարբերությունը       Չաղ Ռուստամն ազատվեց կալանքից․ այլ խափանման միջոց են կիրառել    

20 օգոս 2021 12:18

Երկու հայ շինարարի մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Մոսկվայի հյուսիս-արևելքում

Մոսկվայի հյուսիս-արևելքում միգրանտ շինարարների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: REN TV-ի տվյալներով, ծեծկռտուքին մասնակցել է մոտ 20 մարդ:

Կոնֆլիկտը տեղի է ունեցել գիշերը, «Նեկրասովկա» մետրոկայարանի մոտ՝ Մարեսևի փողոցի շինհրապարակում։

Մինչև տեղի ունեցածի հանգամանքները պարզելը, իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել Ուզբեկստանի 7  և Հայաստանի 2 քաղաքացու:

Ոստիկանությունը ստուգում է իրականացնում։ Ծեծկռտուքի հանգամանքներն ու պատճառները պարզվում են: Տուժածների մասին տվյալներ չկան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր