«Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով    

20 օգոս 2021 17:31

«Ինոխոդեց» ԱԹՍ-ն երեք չափանիշով գերազանցում է «Բայրաքթարին»․ Ռուսական ԱԹՍ-ի մշակող

«Ինոխոդեց» հարվածային անօդաչու թռչող սարքը («Օրիոնի» տարատեսակը՝ ՌԴ զինված ուժերի համար) երեք չափանիշով գերազանցում է թուրքական «Բայրաքթարին», «Բանակ-2021» համաժողովի նախաշեմին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է «Կրոնշտադտ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Բոգատիկովը։
«Եթե «Ինոխոդեցը» համեմատենք «Բայրաքթարի» հետ, ապա հստակ կարող եմ ասել, որ մեր համալիրն ավելի մեծ ներուժ և հնարավորություններ ունի։ Մասնավորապես «Ինոխոդեցը» զգալիորեն ավելի տեխնոլոգիական է արտադրության մեջ, միանշանակ ավելի լավն է աէրոդինամիկայի և արհեստական ինտելեկտի տարրերի մասով»,-ասել է Բոգատիկովը։

Նա ավելացրել է, որ եթե «Բայրաքթարը» Ռուսաստանում մշակվեր, այն բարդ ճակատագիր կունենար, քանի որ թուրքական սարքը չի համապատասխանում ռուսական մի շարք ռազմական պահանջներին։
«Ինոխոդեցը» («Օրիոն») դասվում է միջին բարձրության հարվածային անօդաչու թռչող սարքերի թվին՝ թռիչքի մեծ տևողությամբ։ Սարքը կարող է թռիչքի մեջ գտնվել մինչև 24 ժամ։ Թռիչքային առավելագույն զանգվածը 1150 կգ է, կրեյսերային արագությունը՝ 200կմ/ժ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 7 կիլոմետր։ Անօդաչուի թևի բացվածքը՝ 16 մետր, երկարությունը՝ 8 մետր։

Ռուս զինվորականները անօդաչու համալիրի թռիչքային փորձարկումների շրջանակում «Ինոխոդեց» են կիրառել Սիրիայում ահաբեկիչներին ավիահարվածներ հասցնելու համար: Սարքերից մեկը Սիրիայում 38 թռիչք է կատարել, որից 17-ը հարվածներ է հասցրել ահաբեկիչների օբյեկտներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր