Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

21 օգոս 2021 10:16

Եռակողմ բանակցությունները կասեցվել են, որովհետև տվյալ պահին նման որոշում կայացնելու անհրաժեշտություն է եղել.Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքելու որևէ առաջարկ չի ստացել

Եռակողմ բանակցությունները կասեցվել են, որովհետև տվյալ պահին նման որոշում կայացնելու անհրաժեշտություն է եղել։ «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում այսօր նման կարծիք հայտնեց անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Բայց երբ բանակցելու հնարավորություններ ենք տեսել, մենք բանակցային ֆորմատն ենք օգտագործել։ Կարծում ենք, որ ցանկացած իրավիճակում բանակցելու հնարավորությունը պետք է օգտագործվի` նույնիսկ 1990-ականների պատերազմի թեժ օրերին են բանակցություններ ընթացել»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` Հայաստանի շահերը բոլոր հնարավոր միջոցներով պետք է պաշտպանվի, և հիմա տեսնում են նման հնարավորություն, ինչի համար էլ վերսկսվել են եռակողմ բանակցությունները։

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ սուվերեն տարածք ներխուժած Ադրբեջանի ԶՈւ–ի մասին ՀԱՊԿ–ի դիրքորոշմանը, որի մասին այդպես էլ հայտնի չդարձավ` Գրիգորյանը հիշեցրեց, որ օրերս Հայաստանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Արդյունավետ քննարկումներ ենք ունեցել Զասի հետ, այդ թվում` ՀԱՊԿ առաքելության մասին։ Շուտով, կարծում եմ, հստակ որոշումներ հայտնի կդառնան և լուծումներ կտրվեն»,–ասաց Գրիգորյանը։

Նա շեշտեց` ՀՀ դիրքորոշումը նույնն է մնում` ադրբեջանական զինված ուժերը պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը, իսկ բոլոր գերիները հնարավորինս արագ պետք է վերադառնան Հայաստան. խնդրի լուծումը միայն այսպես է հնարավոր։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դժգոհությանն այն հարցին, որ ՌԴ–ն մեր արդիական զենքեր է մատակարարում` Գրիգորյանը նշեց, որ դեռ 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած արդեն իսկ բանակի թարմացման համար զենքեր են ստացել։ Նա վստահեցրեց, որ զենքերի մատակարարումը շարունակական գործընթաց է եղել` բանակն ամբողջովին արդիականացնելու են կարճ ժամկետում։

Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքելու որևէ առաջարկ չի ստացել։ «Հանրային հեռուստաընկերության» հետ զրույցում ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Հայաստանին առաջարկում են խաղաղության պայմանագիր կնքել, բայց հայկական կողմը չի արձագանքում։
«Մենք որևէ պայմանագիր չենք ստացել, սակայն այս առնչությամբ մենք դիրքորոշում ունենք՝ խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքել ԼՂ հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորման միջոցով։ Իսկ դա էլ հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,–ասաց Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ հանդես եկան, իսկ Հայաստանն էլ արձագանքեց, որ պատրաստ է հիմնախնդրի երկարաժամկետ ու համապարփակ կարգավորման շուրջ բանակցել։ Հենց դա էլ, ըստ Գրիգորյանի, կլինի խաղաղության լավագույն պայմանագիրը, իսկ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկը դրա դետալներից է։

«Հայաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ Իսկ ահա Ադրբեջանն այս պահին պատրաստ չէ դրան»,–ասաց Գրիգորյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր