Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

23 օգոս 2021 16:40

ԱՄՆ - ը Ղրղզստանից օգնություն է խնդրել՝ընդունել Աֆղանստանից դուրս եկող զինվորականներին

ԱՄՆ -ը Բիշքեկից օգնություն է խնդրել Աֆղանստանից Ղրղզստան ամերիկյան զորքերի տեղակայման հարցում: Այս մասին РИА Новости- ին տված հարցազրույցում հայտարարել է Ղրղզստանի ԱԳՆ ղեկավար Ռուսլան Կազակբաևը:




Նախարարը նշել է, որ «այս ձևաչափով համագործակցության հարցը դեռ դրված չէ»: Նա հիշել է, որ հանրապետությունը Մանաս օդանավակայանում արդեն ընդունել էր ՆԱՏՕ-ի զինվորական անձնակազմին ՝ թույլ տալով հակաահաբեկչական կոալիցիայի ուժերը տեղակայվել այնտեղ 2001-2009 թվականներին՝ Աֆղանստանում արշավին աջակցելու համար: Կազակբաևը նաև ասել է, որ Ղրղզստանում ամերիկյան զորքերի տեղակայման հարցի շուրջ «եղել են տարբեր կոչեր, խորհրդատվություններ տարբեր մակարդակներում»:


Ավելի վաղ The Wall Street Journal- ը, հղում անելով Կրեմլի և Սպիտակ տան աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ է արտահայտվել Կենտրոնական Ասիայում ամերիկյան զորքերի ներկայությանը: Դա տեղի է ունեցել Ժնևում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ: Ռուս առաջնորդի դիրքորոշումը, ըստ թերթի, խոչընդոտ է դարձել Տաջիկստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմակայանների տեղակայման համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր