Իրանը հայտարարել է Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան          Արտառոց դեպք Մալաթիա-Սեբաստիայում, դպրոցից 11-ամյա աղջնակ է ծեծի հետևանքով տեղափոխվել հիվանդանոց       Իրանը հաստատել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մաhը    

30 հոկ 2021 18:08

Լավրովը զգուշացնում է՝ ՆԱՏՕ-ն սկսել է վտանգավոր խաղ,թող հետևանքների մասին մտածեն

ՌԴ ԱԳ նախարարը զգուշացրել է ՆԱՏՕ-ի ռազմական առաքելության ընդլայնման և Եվրոպայում, Ասիայում ու Խաղաղ օվկիանոսում ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայման հնարավորության մասին։

Ըստ ՏԱՍՍ-ի` Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) սկսել է վտանգավոր խաղ և բացահայտ խոսում է ամբողջ աշխարհում ռազմական առաքելության ընդլայնման ցանկության մասին, թեև ռուսական կողմը կկիրառի բոլոր անհրաժեշտ միջոցները նման ջանքերին հակազդելու համար։

Լավրովը Մոսկվայում իր հարավկորեացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում ասել է, որ ապացույցներ կան, որ ՆԱՏՕ-ում պլաներ մշակողներն իրենց ուշադրությունն են ուղղում դեպի Արևելք, և նույնիսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգին ասվել է, որ առաքելությունը պետք է տարածվի ամբողջ Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա:

ՌԴ ԱԳ նախարարը նաև մտահոգություն է հայտնել Արևելյան Եվրոպայում և Խաղաղ օվկիանոսում միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղակայելու՝ ԱՄՆ ջանքերի կապակցությամբ՝ նշելով. «Ընդհանուր առմամբ, երբ մենք ցանկանում ենք խոսել այլ պետությունների և տարածաշրջանների մասին, մեզ, անշուշտ, անհանգստացնում է ամերիկյան կողմի հրթիռների տեղակայումը, ինչն արգելված է Ռուսաստանի հետ միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման համաձայնագրով: Դա վերաբերում է ոչ միայն մայրցամաքային Եվրոպային, այլև Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին»:

Մոսկվայի պաշտոնյաներն ավելի վաղ զգուշացրել էին Բալթյան և Սևծովյան տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի զորքերի վերաստեղծման և տեղակայման մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր