«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

04 սեպ 2021 13:59

Սեպտեմբերի 11-ի դեպքերի տարելիցի ֆոնին ԱՄՆ-ն ահաբեկիչների ակտիվացման մտավախություն ունի

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն, ներքին անվտանգության նախարարությունը և Ազգային հակաահաբեկչական կենտրոնը մտավախություն ունեն, որ ահաբեկչական կազմակերպությունները սեպտեմբերի 11-ի հարձակման 20-րդ տարելիցի նախաշեմին նոր կողմնակիցներ կհավաքագրեն։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով գերատեսչությունների համատեղ փաստաթղթին։




Նշվում է, որ ԶԼՄ-ներում վերջին հրապարակումները՝ կապված Ալ Քաիդայի և ԻՊ-ի հետ, հղում են արել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներին և Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը։ Այսպիսով՝ ահաբեկիչները փորձել են այդ իրադարձություններն օգտագործել նոր կողմնակիցների հավաքագրման համար։


Փաստաթղթում նշվում է, որ գերատեսչությունները դեռևս տեղեկություններ չունեն ահաբեկչության իրականացման կոնկրետ սպառնալիքների մասին, սակայն չեն բացառում, որ զանգվածային միջոցառումները կարող են ընկալվել որպես օբյեկտ՝ հնարավոր հարձակման համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր