Նոյեմբերի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գարեգին Նժդեհ փողոցում հրդեհ է բռնկվել «Toyota»-ում․ այն վերածվել է մոխրակույտի       Այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները, կրակը ուժգնորեն տարածվում է․ Գառնիկ Դանիելյան    

24 օգոս 2021 13:40

Պաշտպանության նախարարությունը եռամսյա հավաքի մասնակիցներին հորդորում է ներկայանալ առանց սմարթֆոնների

Պաշտպանության նախարարությունը եռամսյա հավաքի մասնակիցներին հորդորում է ներկայանալ առանց սմարթֆոնների։ Այս մասին ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում։

«2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների մասնակիցները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջի, հավաքների անցկացման ժամանակահատվածում հանդիսանում են զինծառայողներ, հետևաբար, հավաքների ողջ ժամանակահատվածում պարտավոր են պահպանել օրենսդրական և այլ իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները:

Պաշտպանության նախարարությունը եռամսյա հավաքի մասնակիցներին տեղեկացնում եւ հորդորում է.  ի թիվս այդ սահմանափակումների, հավաքներին ներկայանալիս իրենց հետ չկրել սմարթֆոն օպերացիոն համակարգով աշխատող, նաեւ այլ տիպի՝ նկարահանման, տեղորոշման և համացանցին միանալու հնարավորություններ ունեցող հեռախոսներ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր