Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»          Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան       ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարում    

24 օգոս 2021 14:31

«Բայրաքթարները» հեշտ, խոցելի թիրախ են զենիթահրթիռային համալիրների համար. ռուս կոնստրուկտորը

Թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքը զենիթահրթիռային համալիրների համար հեշտ թիրախ է։ «Ալմազ-Անտեյի» գլխավոր կոնստրուկտոր Պավել Սոզինովը նման կարծիք է հայտնել ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Կոնստրուկտորի խոսքով՝ «Բայրաքթարը» տիպային թիրախ է զենիթահրթիռային համալիրի համար, ու մեծ թիրախ է։ Փաստացի դա 650 կիլոգրամ քաշով ինքնաթիռ է, որը շատ խոցելի է, քանի որ բավականին դանդաղ է թռչում:

Սոզինովի կարծիքով՝ «Բայրաքթարի» դեմ պետք է պայքարել այն միջոցներով, որոնց «ձեռքի երկարությունը» գերազանցում է անօդաչու թռչող սարքի հեռահարությունը:

«Այսինքն՝ պետք է այն ժամանակին տեսնել, ինչը խնդիր չէ, ու խոցել մինչև այն պահը, երբ նա ի վիճակի կլինի կիրառել իր սպառազինությունը», - պարզաբանել է կոնստրուկտորը:

«Ալմազ-Անտեյ» կոնցեռնը ռուսական առաջատար ընկերություն է՝ օդային-տիեզերական հարձակման ցանկացած միջոցների դեմ պայքարելու համար համակարգեր ստեղծելու ուղղվածությամբ։ Կոնցեռնը ստեղծել է այնպիսի հայտնի զենիթային համակարգեր, ինչպիսիք են «Տորը», «Բուկը», Ս-400-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր