Հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում մեր շուրջբոլորը, որոնք էապես կարող են փոխել տարածաշրջանային իրավիճակը          Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մարդուն խոզի երկու երիկամ են փոխպատվաստել       Հակաբիոտիկները հարցի լուծում չեն.Բժիշկ Մյասնիկովն ասել է` ինչպես կարելի է տնային պայմաններում բուժել «Օմիկրոնը»    

25 օգոս 2021 11:30

Տեսանյութ.Երակներդ փրթել ես, որ բանակ չգնաս...Նորից խուժանություն ԱԺ-ում.Ծեծկռտուք ԱԺ դահլիճում ընդմիջման ժամանակ

Ազգային ժողովում իրավիճակը լարված է։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել  ԱԺ նիստերի դահլիճից եւ ցուցադրում է տեղի ունեցողը։

Պատգամավորները միմյանց հասցեին վիրավորանքներ են հնչեցնում, գոռգոռում իրար վրա։  Աժ նիստերի դահլիճում մեծ թվով անվտանգության աշխատակիցներ կան։

Ըստ Ագնեսսա Խամոյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստերի դահլիճում չէ։

«Նա սովորության համաձայն ծլկեց»,– ուղիղ եթերով ասաց Խամոյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, որը աչքի էր ընկել նաեւ երեկվա միջադեպի ժամանակ, այսօր եւս շատ ակտիվ է ու գոռգոռում է ընդդիմադիրների վրա, վիրավորանքներ հնչեցնում։

«Երակներդ փրթել ես, որ բանակ չգնաս»,– նկատի ունենալով Նարեկ Գրիգորյանին ասաց՝ Ագնեսսա Խամոյանը։

Նշենք՝ քիչ առաջ Ազգային ժողովում իրավիճակը կրկին կտրուկ սրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։  Սարգսյանը սկսեց խոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։ Ընդդիմադիրներն էլ տեղից բորբոքվեցին եւ Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ նետեցին։

Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, սկսվեց հրմշտոց ու անվտանգության աշխատակիցները ներս մտան։ 

Այս պահին ուղիղ միացումն անջատվել է ու ընդմիջում հայտարարվել։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր