Այսօր խաղաղ չի անցնում ԱԺ-ում. «Բ..-»-ի տղա,արի այստեղ. Աժ-ում նորից լարվեց մթնոլորտը

«Մենք գնացել, մեռել ու կռիվ ենք տվել թե՛ պատերազմում, թե՛ քաղաքական դաշտում»,–ասաց Սիմոնյանը։
Դրանից հետո չնայած Հակոբյանը շարունակեց ելույթը, բայց ավելի լարվեց մթնոլորտը։
«Դուք երկար չեք կարողանալու պոպուլիզմով, հաճելի բառերով, կենացներով և լոզունգներով ստեղծեք ծրագիր, որը կուրսայինի տպավորություն է թողնում, և կերցնեք նորից ժողովրդին»,–ասաց Հակոբյանը։
Ի պատասխան, ՔՊ–ական պատգամավորներից մեկը տեղից բացականչեց. «Քեզ ենք կերցնելու, արա'»:
Դրան Հակոբյանն արձագանքեց` ասելով. «Արան դո՛ւ ես, այ տղա»։
Հետո դարձյալ լեզվակռիվ և քաշքշուկ սկսվեց, և նիստն ընդմիջվեց ԱԺ նախագահի կարգադրությամբ։