Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը. The Guardian          Տեսանյութ. Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան       Տեսանյութ.Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար    

25 օգոս 2021 15:19

«Դժոխք երկրի վրա».Մոտ ապագայում Աֆղանստանում 14 միլիոն բնակիչ կարող է բախվել սովի

Աֆղանստանում «Թալիբան» արմատական ​​ահաբեկչական շարժման զինյալների կողմից իշխանությունը զավթելուց հետո երկրում կարող է լուրջ ճգնաժամ առաջանալ: Reuters-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՄԱԿ -ի  Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլին:




Ըստ փորձագետի՝ մոտ ապագայում հանրապետության ավելի քան 14 միլիոն բնակիչ կարող է բախվել սովի։ Նա նշել է, որ չորային եղանակը, տնտեսական անկումը, ներքին հակամարտությունները և կորոնավիրուսային համաճարակը բացասաբար են անդրադարձել Աֆղանստանում իրավիճակի վրա: Բիզլին աֆղանների համար կանխատեսել է «դժոխք երկրի վրա», եթե առկա իրադրությունն էլ ավելի վատանա:


ՄԱԿ-ի ներկայացուցիչն ԱՄՆ -ին, Կատարին և այլ պետությունների կոչ է արել ֆինանսական միջոցներով օգնել Աֆղանստանի ժողովրդին: Նրա հաշվարկներով՝ ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի սեպտեմբեր հանրապետությանը հատկացնել առնվազն 200 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր