Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը       ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան    

26 օգոս 2021 13:01

Շուռնուխը կտրվել է մարզկենտրոնից.Զենք ունեցողներին բացատրում ես, որ զգույշ լինեն ՝ ականջները սրած, աչքերը չռած, ամեն բան կարող է լինել

Ադրբեջանական կողմը շարունակում է փակ պահել Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, թե չգիտի՝ ինչպես թշնամին փակեց մայրուղու մի մասը։ Տեղեկացրեց միայն, որ կեսգիշերից մեկ ժամ առաջ ոստիկանությունը թույլ չէր տալիս մեքենաների տեղաշարժը։


«Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները ծառայություն էին իրականացնում գյուղի տարածքում։ Իրենք են հրաման ստացել, որ քաղաքացիական մեքենաների հոսքը կանգնեցնեն ու երեկ կանգնեցրել են մինչև մոտ 24-ը ու հետո հրաման է եղել բաց թողնեն, ու քաղաքացիական շարասյունը գնացել է»։


Արշակյանը տեղեկացրեց, որ հայ սահմանապահները իրենց տեղում կանգնած են, գյուղի բնակիչներն էլ անցել են ինքնապաշտպանության, ևս իրենց տեղում են։


«Հասկանում են, որ պետք է զգույշ լինեն, ամեն պահ ամեն ինչ կարող է լինել, չենք հասկանում»։
Արշակյանը տեղեկացրեց, որ բանակցությունների վերսկսման մասին տեղեկություն չունի, հնարավոր էլ չէ իմանալ, քանի որ ճանապարհները փակ են, տեղաշարժը չի թույլատրվում։


«Ճանապարհը փակ է, հիմա մեքենաների ոչ մի շարժ չկա, բանակցությունների մասին տեղեկություն չունեմ։ Ինձանից 12 կմ հեռու են, չգիտեմ ինչ է կատարվում, ես փորձում եմ գնալ, մեր սահմանապահներն ասում են՝ իզուր մի գնա, չի ստացվելու»։


Շուռնուխից գործող այլընտրանքային ճանապարհ այս պահին չկա, սակայն կան հնարավորություններ։ Եթե բնակիչների համար առաջնահերթ լինի նոր ճանապարհի կառուցումը՝ կունենան այլընտրանքային ճանապարհ, որովհետև կան միջազգային կազմակերպություններ, որոնք ուզում են ճանապարհը բարեկարգել համայնքի հետ միասին։ Գյուղում երեկվանից բնակիչներն արդեն անհանգստացած են։


«Անհանգստություն կա, որովհետև նման բան տեղի չէր ունեցել այսքան ժամանակ։ Գալիս-գնում էին, հանգստացնում ես, որ սաղ նորմալ ա, վերահսկում են։ Տղաներին, ովքեր զենք ունեն, բացատրում ես, որ զգույշ լինեն ՝ ականջները սրած, աչքերը չռած, ամեն դեպքում ամեն բան կարող է լինել, չենք հասկանում»։


Արշակյանն ասում է՝ ադրբեջանցիների՝ ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը փակելուց հետո ամբողջ մարզկենտրոնից իրենք կտրված են։


«Եթե Գորիսի ու Կապանի մեջտեղի գյուղը վերջին գյուղը Գորիս համայնքի Շուռնուխն է, ու եթե Շուռնուխը փակ է՝ մայրուղին չի աշխատելու։ Չգիտեմ հետո ինչ է լինելու, կփորձենք մոտիկանալ, հասկանալ»,- եզրափակեց համայնքի ղեկավարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր