Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

26 օգոս 2021 15:33

Տեսանյութ.Եթե այս սահմաններն անցնեն խորհրդային քարտեզների համաձայն, ապա Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ կանցնեն Ադրբեջանին

Սահմանի սահմանագծման եւ սահմանազատման սկիզբը բազմաթիվ խնդիրներ կլուծի, պարզություն կմտցնի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին: Այս մասին օգոստոսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:


Նրա խոսքով, եթե այս սահմաններն անցնեն խորհրդային քարտեզների համաձայն, ապա Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ կանցնեն Ադրբեջանին:


Նա նշեց, որ Հայաստանի համար խնդրի վերջնական լուծումը այլընտրանքային ճանապարհի կառուցումն է: «Այն վայրերում, որոնք վիճելի են, անհրաժեշտ է շրջանցիկ ճանապարհներ կառուցել: Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, շինարարությունն ընթանում է: Ընդ որում, ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել այս ճանապարհից: Հասկանալի է, որ խորհրդային քարտեզների համաձայն՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածի երեք կետեր վիճելի են: Չի կարող այնպես լինել, որ դեռ էլի վիճելի տարածքներ լինեն»,- հավելեց պատգամավորը:


Ղահրամանյանը բացատրեց, որ բանակցություններ են ընթանում Սեւ լճի մերձակայքում եւ այլ վայրերում տիրող իրավիճակի հետ կապված, բայց խնդիրը ոչ թե այն է, թե ինչ ուղղությամբ կընթանան բանակցությունները, այլ այն, որ այլընտրանքային ճանապարհ կառուցվի ու Ադրբեջանին այն փակելու հնարավորություն չտրվի։


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր