Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

10 հոկ 2022 14:49

Գորիս-Կապան մայրուղին չի մտնում ՀՀ սահմանների մեջ. Վահագն Ալեքսանյան

Գորիս-Կապան մայրուղին չի մտնում ՀՀ սահմանների մեջ։ Այսօր ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը` խոսելով Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի հիմքում 1991թ–ի Ալմա Աթայի հռչակագիրն ընդունելու վերաբերյալ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության մասին։


«Գորիս-Կապան մայրուղին, որը 2020թ–ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողությանը, այդ սահմանների մեջ չի մտնում, ինչպես նաև չի մտնում այն սահմանների մեջ, որոնք նկարագրված են 2010թ–ին ՀՀ ԱԺ–ի կողմից ընդունված «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով»,– ասաց Ալեքսանյանը։
 
Լրագրողի հակադարձմանը, թե այդ ճանապարհը 30 տարի եղել է ՀՀ սահմաններում, իշխանական պատգամավորը պատասխանեց, որ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը ՀՀ իշխանություններին թույլ է տվել 30 տարի անել այն, ինչ իրենք արել են։
 


«Եթե որպես արգումենտ բերվում է այն, որ «այն ժամանակ արվում էր», ապա այն ժամանակ արվում էր այն, որ ՀՀ ամբողջ պետական բյուջեն զիջում էր Ադրբեջանի միայն ռազմական բյուջեին, ու բնական է, որ այդ բյուջեով ձեռք բերված զինամթերքը մի օր կրակելու էր»,– ասաց Ալեքսանյանը։


 
Նշենք, որ Ալեքսանյանի հիշատակած օրենքը, որի մասին ժամանակին նաև Փաշինյանն էր ակտիվ ելույթներ ունենում` ՀՀ նախկին իշխանություններին մեղադրելով Հայաստանի սահմանների մեջ տվյալ տարածքը չներառելու մեջ, իրականում ընդունվել է 1995 թվականին, իսկ 2010 թվականին դրանում որոշ փոփոխություններ ու լրացումներ են արվել: Ընդ որում` օրենքը վերաբերում է ոչ թե ՀՀ պետական սահմաններին, այլ վարչատարածքային միավորների` համայնքների սահմաններին։
 
Գորիս-Կապան ճանապարհի հիշյալ հատվածը Ադրբեջանի վերահսկողությանն է անցել ոչ թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության արդյունքում, այլ 2020թ–ի դեկտեմբերին, երբ Հայաստանի իշխանությունների հրամանով ՀՀ ԶՈւ–ն դուրս բերվեց Սյունիքից։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր