Տեսանյութ.Տասնամյակներ շարունակ հայ քաղաքական միտքն այնքան հասու չէր, որքան Հայ եկեղեցու զգուշավոր միտքը          Ենթադրում եմ Ռուսաստանին կամ Իրանին ցավեցնելու քայլեր է ձեռնարկվում և մենք գործիք ենք դառնում այս պրոցեսի համար       Երևան-Դիլիջան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել    

26 օգոս 2021 16:40

Թուրքիան կարևոր երկիր է, մենք նրանց հետ որևէ խնդիր չունենք,ուզում ենք, որ Թուրքիան մեզ օգնի.«Թալիբան»

Աֆղանստանի նկատմամբ վերահսկողություն սահմանած արմատական  «Թալիբան» խմբավորման Կատարի քաղաքական բյուրոյի խոսնակ Մուհամեդ Նայիմ Վերդաքը հայտարարել է, թե իրենք ցանկանում են Թուրքիայի հետ ստեղծել կառուցողական, բարիդրացիական և լավ հարաբերություններ։


«Թուրքիան կարևոր երկիր է, իսկ թուրքերը՝ մահմեդական եղբայր ժողովուրդ։ Թուրքիայի հետ կան պատմական, սոցիալական և մշակութային հարաբերություններ։ Մենք Թուրքիայի հետ որևէ խնդիր չունենք: Ուզում ենք, որ Թուրքիան մեզ օգնի»,- ասել նա։




 
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ ավելի վաղ ասել էր, եթե ազդակներ լինեն, ապա իրենք կերկխոսեն «Թալիբանի» հետ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր