Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

27 օգոս 2021 14:02

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայկական կողմին փոխանցել է տեղեկություն, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում է եղել. ՀՀ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության կողմից հայկական կողմին փոխանցվել է տեղեկություն, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել:

Ներկայումս ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ են իրականացնում ադրբեջանական կողմի տրամադրած տեղեկության վերաբերյալ:

Ճանապարհի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր