Վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք՝ Կոտայքի մարզում, 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղայի          Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաս մնալ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 10-ի համար    

27 օգոս 2021 16:54

«Верно, Никол»․ ադրբեջանական մամուլը խրախճանքի մեջ է Փաշինյանի՝Սյունիքի բնակավայրերը ադրբեջանական անվանումներով կոչելուց

Պատմական Սյունիքի բնակավայրերը ադրբեջանական անվանումներով կոչելու Փաշինյանի թրքամետ հայտարարությունը մեծ ոգեւորություն է առաջացրել ադրբեջանական մամուլում։


Ադրբեջանական caliber.az լրատվամիջոցը անդրադառնալով Փաշինյանի ելույթին՝ գրում է․ «Ճիշտ է Նիկոլ, բոլոր տեղանունները պետք է անվանել պատմականորեն, ադրբեջանական անուններով․ դեպի առաջ»


Հիշեցնենք՝ այսօր Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «ԱԺ-ում կառավարության ծրագրի իմ ներկայացման հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, և սրանից հետո արդեն առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր