Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

28 օգոս 2021 14:19

Մասսայական ծեծկռտուք Մոսկվայում.կոչ է արվել իրենց պահել պատշաճ, քանի որ իրենք «սպասված հյուրեր չեն

Մոսկվայի կենտրոնում՝ Բաումանի անվան փողոցում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։Մինչև ոստիկանության ժամանումը ծեծկռտուքի մասնակիցները լքել են դեպքի վայրը։

Այս մասին հաղորդել է «ТАСС»-ը։ Նախնական տեղեկություններով՝ նրանց թվում եղել է Միջին Ասիայից 5 ներգաղթյալ։ Մոսկվայի ոստիկանություն է տարվել Ղրղզստանի 12  քաղաքացի, մեկական՝ տաջիկ և ուզբեկ՝ հնարավոր վկաներ գտնելու կամ նրանց մասնակցությունը հաստատել-հերքելու նպատակով։

Ավելի վաղ ոստիկանությունը ներգաղթյալների շրջանում  «կոշտ ռեյդեր» էր արել, որի արդյունքում 200 հոգի  դեպորտացվել էր, 17,5 հազար մարդու արգելվել էր մտնել Ռուսաստան, ինչի առիթով էլ
Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը երկրի մայրաքաղաքի հյուրերին կոչ էր արել իրենց պահել պատշաճ, քանի որ այդպիսիք  «սպասված հյուրեր չեն» և խոստացել, որ նման շրջայցերը շարունակական բնույթ կկրեն, որքան էլ դրանք ոմանց չափազանց խիստ թվան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր