«Չարիքի հետ չեն մրցում, հեռացնում են». Բագրատ Սրբազանը փողոցային պայքար կսկսի. «Ժողովուրդ»          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

31 օգոս 2021 11:00

Վանդալիզմ՝ «Եռաբլուրում». գողացել են Հայաստանի և Արցախի ազգային հերոսի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները

Երեկ՝ օգոստոսի 30-ի ցերեկը, անմարդկային դեպք է տեղի ունեցել Եռաբլուրում: Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են Հայաստանի և Արցախի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Նարեկի հայրը՝ Ռոման Գևորգյանը, ասել է, որ նախորդ գիշեր եղել են Եռաբլուրում, և շիրմաքարը տեղում է եղել, այսօր ցերեկով են թուրքի նման քանդել ու տարել այն:

Նարեկի հոր խոսքով՝ տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա ՊՆ նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից, բայց եկել, տեսել են՝ ո՛չ շիրմաքարը կա, ո՛չ սյուները և ո՛չ էլ նստարանները:
Հայրը նշել է, որ առավոտյան խմբով գնալու են կառավարության շենքի առջև իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, ու որ այդ վանդալիզմը կատարողները անպայման պատասխան տան: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր