Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում          Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

31 օգոս 2021 13:46

Տեսանյութ.Երեխուս գերեզմանի քարերը չկան, քանդել են, նկարը գետնին ընկած ա.Եռաբլուրում ապամոնտաժել են 44 օրյա պատերազմի հերոսի գերեզմանը

Եռաբլուրում քանդել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի արժանացած հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանը: Պարզաբանումներ ստանալու համար բողոքի ակցիա է կազմակերպվել կառավարության շենքի մոտ:

Նրա հայրը՝ Ռոման Գևորգյանը նշեց, որ գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները տարել են։

«Մտել եմ, տեսել եմ երեխուս գերեզմանը քանդած է, նկարը գետինին էր ընկած։ Այդ երեխան ամբողջ ազգի համար է զոհվել, միայն թուրքը կարող է այդպիսի բան անել»,-ասաց զոհվածի հայրը։

Նա ասաց, որ տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա պաշտպանության նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից։

Հերոսի հայրը նաև նշեց, որ իրեն հրավիրում են ոստիկանություն՝ բացատրություն տալու։
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ստացվում է՝ այդպիսի գերեզման կառուցելու թույլտվություն են տվել, հետո՝ քանդելու հրաման։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր