Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

01 սեպ 2021 11:34

Ադրբեջանցիները անիվ են այրում ու գլորում դեպի Գեղարքունիքի գյուղեր.հրդեհներն ավելի են ընդարձակվել և արդեն տարածվում են դեպի գյուղերը

Ադրբեջանցիները շարունակում են դիտավորյալ հրդեհել Գեղամասար համայնքի չորս բնակավայրերի սահմանային հատվածները, արոտավայրերն ու խոտհարքները։ Համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ չնայած հրդեհները մարվում են, այլ հատվածներ թշնամին ևս հրդեհում է։


«Սոթք, Կութ, Ազատ և Նորաբակ համայնքների խոտհարքերն ու արոտավայրերն ադրբեջանցիները հրդեհում են։ Մեծ տարածքներ են ու տարբեր հատվածներում են։ Հրդեհը ԱԻՆ-ը մեր բնակիչների հետ հանգցնում է, բայց նոր օջախներ են ստեղծվում, միտումնավոր կրկին այրում են։ Հենց մարվում է, մեկ էլ տեսնում ես մի ուրիշ տեղ հրդեհը առաջացավ։ Նույնիսկ անիվ են այրում ու գլորում գալիս է մեր տարածք ու այրում՝ հենց սահմանի մոտ։


Քայլեր են ձեռնարկվում՝ զգուշացնելու, բայց համենայն դեպս շարունակվում է այդ իրավիճակը, իրենց պահվածքը»,- ասաց Ավետյանը՝ ընդգծելով, որ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնում են ԱԻՆ աշխատակիցները՝ բնակիչների հետ միասին։


Ավետյանի փոխանցմամբ՝ հնարավոր չէ տեխնիկա օգտագործել բոլոր տեղերում, կան շատ վայրեր, որոնց մոտենալ հնարավոր չէ, քանի որ ադրբեջանական նշանառության ներքո են, իսկ մոտենալու դեպքում նրանք արձակում են կրակոցներ:


«Ամեն դեպքում վտանգ կա, նաև կրակոցներ են լինում, վախի և խուճապի մթնոլորտ են ստեղծում։ Քանի որ մարդու չի կպել։ Կարող ենք ենթադրել, որ օդ են կրակել, կամ փորձել են դիպուկ կրակել, ուղղակի չի կպել։ Կրակոցը կա ու մեր ուղղությամբ է։ Ամեն դեպքում դժվար իրավիճակ է և՛ պատերազմական վիճակը մեզ դժվարություն առաջացրեց, հիմա էլ շարունակում են դժվարություն ստեղծել»։
Համայնքի ղեկավարը պարբերական հանդիպումներ է ունենում բնակիչների հետ՝ նշելով, որ թշնամին ավելի է բարդացնում ստեղծված իրավիճակը, անհանգստությունը ավելի է մեծանում։


«Անհանգստությունը ավելի է մեծանում, ստեղծված վիճակը կրկնապատկվում ու ավելի է դժվարանում, որովհետև գոնե այս սեզոնին անասունները արոտավայրում կարողանում են հանել դուրս, հիմա արոտավայրի խնդիր էլ կա, ձմեռվա պաշար մարդիկ չեն կարողացել լրացնել, անասնապահության մեջ շատ լուրջ խնդիր է առաջացել մեր տարածքում»։


Բացի միտումնավոր հրդեհներից, Գեղարքունիքի մարզի Կութ և Սոթք գյուղերի ուղղությամբ դեռևս օգոստոսի 29-ին ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհներն ավելի են ընդարձակվել և արդեն տարածվում են դեպի գյուղերը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր