Ես չեմ ճանաչում որևէ այլ երկիր, որի կառավարությունն այդքան քրտնաջան աշխատի սեփական մշակույթը, պատմությունն ու հավատքը տապալելու ուղղությամբ          Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում       Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում առկա է արհեստական բանականության կիրառում, ձայնն ամբողջովին փոփոխված է    

01 սեպ 2021 16:17

Չլինեին հեղափոխությունն ու ԽՍՀՄ փլուզումը, Ռուսաստանի բնակչությունը կկազմեր 500 միլիոն

Ռուսաստանի բնակչությունն այժմ կարող էր հասնել 500 միլիոնի, եթե 20-րդ դարում չլիներ երկրի երկու կազմալուծումը: Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, «Օկեան» համառուսաստանյան մանկական կենտրոնում դպրոցականների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:




«1917 թվականի հեղափոխությունից հետո Ռուսաստանի կայսրությունը դադարեցրել է իր գոյությունը: Ռուսաստանը կորցրել է հսկայական տարածքներ, աստիճանաբար վերականգնվել է, իսկ հետո տեղի է ունեցել նաև Խորհրդային Միության փլուզումը»,- հիշեցրել է Պուտինը:


«Եթե դրանք տեղի չունենային, մենք ուրիշ երկիր կունենայինք»,- ասել է նա:


Այժմ Ռուսաստանի բնակչությունը կազմում է շուրջ 146 մլն մարդ:


«Իսկ եթե այդ ողբերգությունները չլինեին, ապա կլիներ շուրջ 500 միլիոն», – շեշտել է Պուտինը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր