Փետրվարի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման կիրակի       Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը    

02 սեպ 2021 10:43

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. ավտոբուսը բախվել է ծառին, կա 25 վիրավոր

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Ս. Գրիգորյանի վարած FAV մակնիշի ավտոբուսը Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Վթարի հետևանքով 25 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի և Երևանի տարբեր հիվանդանոցեր։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Ըստ կայքի՝ ավտոբուսը սպասարկում է Գետազատ-Երևան երթուղին։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր