Մшհացած զինվnրի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող          Սրանք ամենալուրջ և երկարատև բանակցություններն էին, մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն       Զինծшռայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է    

02 սեպ 2021 14:15

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե որոնք են կորոնավիրուսի դեմ պատվաստումների հակացուցումները

Առողջապահության նախարարությունը հարց-պատասխան ձևաչափով ներկայացրել է, թե որոնք են կորոնավիրուսային հիվանդության դեմ իրականացվող պատվաստումների հակացուցումները:




Հարց. Որո՞նք են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ իրականացվող պատվաստումների բժշկական հակացուցումները:


Պատասխան. Պատվաստումների բժշկական հակացումները լինում են բացարձակ և ժամանակավոր:


Պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան է կամ ծանր ալերգաբանական ռեակցիան (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ) պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ:


Պատվաստման ժամանակավոր հակացուցումներն են սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների  սրացումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր