Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

02 սեպ 2021 16:07

Մենք ունենք հավաստի տեղեկություններ, որ պատրաստվոււմ են հակահայ փաստաթղթեր ստորագրել

Ազգային-ժողովրդավարական բևեռն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, թե կուսակցությունն ունի հավաստի տեղեկություններ՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Փաշինյանի կողմից նոր փաստաթղթեր ստորագրելու վերաբերյալ․

«Հարգելի հայրենակիցներ, հավաստի տեղեկությունների համաձայն, Հայաստանի Հանրապետության դրածո իշխանությունները պատրաստվում են սեպտեմբեր-հոկտեմբեր ժամանակահատվածում ստորագրել մի շարք հակահայ փաստաթղթեր, որոնցով նախատեսվում է ամրագրել և օրինականացնել 44-օրյա պայմանավորված պատերազմի հետևանքները։ Ակնհայտ է, որ ձևավորված ռուս-թուրք-ադրբեջանական անթաքույց դաշինքի ճնշմամբ իրագործվում է տխրահռչակ Լավրովի պլանի վերջին փուլը, ինչը կործանարար է լինելու Հայաստանի համար։ Ազգային-ժողովրդավարական բևեռը հավաստիացնում է, որ ամենօրյա ռեժիմով հետևում է մեր թշնամիների և նրանց ծառայող հայաստանյան իշխանության դավադիր քայլերին և իրազեկ է քաղաքական անցուդարձին։ Վերը նշվածի հաշվառմամբ, Ազգային-ժողովրդավարական բևեռը հայ ազգի գիտակից ու հայրենանվեր հատվածին կոչ է անում` Հայրենիքին տեր կանգնելու նպատակով պատրաստ լինել առաջին իսկ կանչով սկսելու ազատագրական պայքարի գործընթաց և երկրի հրապարակներում իր կամքը պարտադրելու ներքին ու արտաքին թշնամիներին», - ասված է Բևեռի տարածած հայտարարության մեջ։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք շարժման անդամներից Վարուժան Ավետիսյանի հետ՝ նախ հարցնելով, թե որքանով են այդ տեղեկությունները հավաստի:

«Նախ, հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունն են անընդհատ պնդում, հաստատում և հավաստիացնում, որ ստորագրելու են այդպիսի փաստաթղթեր, այսինքն՝ խոսքը միայն ժամանակին է վերաբերում, և, այո, մենք ունենք որոշակի վստահություն ներշնչող, հավաստի տեղեկություններ, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ժամանակահատվածում այդպիսի փաստաթղթեր են պատրաստվում ստորագրել։ Թե կոնկրետ ինչպիսի վերնագրեր, և յուրաքանչյուրում ինչ բովանդակություն կա, դա, ցավոք սրտի, կտեսնենք այն ժամանակ, երբ կտեսնենք»,-պատասխանեց Ավետիսյանը։

Դիտարկմանը, որ այժմ հաճախ է խոսվում Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու և, ըստ այդմ, Արցախից հրաժարվելու վերաբերյալ, և հարցին, թե սրա՞ն են վերաբերվում ենթադրաբար ստորագրվելիք փաստաթղթերը, Ավետիսյանը պատասխանեց․

«Բովանդակության մասին խոսում են և՛ մեր թշնամիները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը, և նաև նրանց ծառայող երևանյան դավաճանական ռեժիմը, իրենք խոսում են այդ մասին։ Կրկնում եմ՝ թե յուրաքանչյուրն ինչպիսի վերջնական վերնագիր կունենա և կոնկրետ ինչպիսի ձևակերպումային բովանդակություն կունենա, երկրորդական է։ Էությունը պարզ է, էական բովանդակությունը պարզ է, բոլորն ասում են, փորփրելու հատուկ կարիք չկա, մեզ այս պահին չի հետաքրքրում այս կամ այն ձևակերպումը, որ մենք դրա շուրջ խոսենք, ձևակերպումներն այստեղ կարևոր չեն, դրանց արդյունքն է ահավոր լինելու, և, ըստ էության, մեր անունից հանդես եկողներն ուզում են Հայաստանը և հայ ազգը զրկել ապագայից և ստեղծել մի վիճակ, որ մի քանի տասնամյակ հետո այլևս Հայաստան և հայություն՝ որպես քաղաքական սուբյեկտներ, չեն լինելու»։

Ավետիսյանին հարցրինք նաև, թե վստա՞հ է, որ այդ փաստաթղթերը հակահայ բնույթ են ունենալու՝ նկատի ունենալով, որ Փաշինյանն ասել էր, թե պատրաստվում է 100 տոկոսով Հայաստանի շահերից բխող փաստաթղթեր ստորագրել:

«Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է հակահայ փաստաթղթեր և դրանք անվանում է «100 տոկոսով հայության շահերից բխող»։ Բնականաբար, մյուս բոլոր փաստաթղթերը, որոնք նա պատրաստվում է ստորագրել, ևս այդ տրամաբանությամբ են։ Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ կյանքի և գործունեության ընթացքում ամեն ինչի հակառակն է փորձում ցույց տալ, ասենք՝ քանդելուն սարքել է ասում, և այսպես շարունակ»,- պատասխանեց Ավետիսյանը։

Հետաքրքրվեցինք՝ իսկ ինչպե՞ս է դրան արձագանքելու Բևեռը, արդյոք փողոցային պայքա՞ր են սկսելու, և Փաշինյանին հեռացնելու հարց կա՞ Բևեռի օրակարգում:

«Բնականաբար՝ այո, բայց ամեն ինչ պետք է արվի բազմաթիվ հանգամանքներ, իրավիճակը հաշվի առնելով, և ըստ այդմ, ինչ էլ որ անենք, պետք է անենք ժողովրդի մոբիլիզացիայով, ժողովրդի միջոցով, և ժողովրդի կամքը պետք է պարտադրվի, բնականաբար, այլ ոչ թե Բևեռի ղեկավար կազմի, մենք ընդամենը հանդես ենք գալիս կազմակերպիչների դերում»,-պատասխանեց Ավետիսյանը։

hraparak.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր