Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երը          Չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել. Վահե Հովհաննիսյանը` հայտարարագրում հայտնված բնակարանի մասին       Ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն    

03 սեպ 2021 11:03

ԱՄՆ-ը կարող է փորձել գողանալ ռուս մարզիկներին, որոնց նա համարում է իր համար սպառնալիք

Դոպինգային խախտումների պատրվակով ԱՄՆ-ը կարող է փորձել գողանալ ռուս մարզիկներին, որոնց նա համարում է իր համար սպառնալիք: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




Նախարարը նշել է, որ ռուսական պետությունը կշարունակի արմատախիլ անել սպորտում դոպինգային խախտումները, ինչպես նաև կշարունակի  միջազգային ասպարեզում պայքար մղել ռուս մարզիկների նկատմամբ կամայականությունների դեմ: Նա ընդգծել է, որ հակադոպինգային համակարգը «սեփականաշնորհվել» է արևմտյան երկրների կողմից, չնայած նրանք չեն կազմում աշխարհի բնակչության մեծամասնությունը:


Ռուսական սպորտում դոպինգային սկանդալ էր տեղի ունեցել 2015-ին: Այն ժամանակ ռուս մարզիկներին բռնացրել էին հակադոպինգային կանոնների զանգվածային խախտումների մեջ: WADA-ն հետաքննություն է անցկացրել, որի ընթացքում պարզվել է, որ Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը (RUSADA) թաքցնում է ռուս մարզիկների շրջանում դոպինգային փաստերը: Այնուհետև սկանդալը տարածվել էր նաև այլ սպորտաձևերի վրա, ինչի հետևանանքով ռուս աթլետների մի մասը չի մասնակցել 2016 թվականի Օլիմպիական խաղերին: Ռուսաստանի օլիմպիական աթլետների թիմը գնացել է 2018 թվականի Օլիմպիադային, սակայն երկրի դրոշն ու հիմնը հայտնվել են արգելքի տակ։ Տոկիոյի Օլիմպիական խաղերին ռուս մարզիկները նույնպես գտնվել են առանց ազգային հիմնն ու դրոշն օգտագործելու իրավունքի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր