ԱՄՆ-ն և Արևմուտքը մտահոգված են. հզորների՝Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի կոալիցիան կարող է շատ ցավոտ լինել          Տեսանյութ․Զելենսկին կրկին ուղերձով դիմել է ազգին       «Օրենքով գողերը» դատի կտան Վրաստանի նախագահին    

04 սեպ 2021 14:17

Տեսանյութ.Ոչ մի բան չի փոխվել, դեռ մի բան էլ վատանում է.Մեր ջրերի ջրերի հիմնական ակունքներն ադրբեջանցիներն են հսկում

Ստեփանակերտի 25-30 տոկոսը ջրազրկված է։ Արցախի «Ջրմուղկոյուղին» այս օրերին աշխատանքային խմբերով, մեքենաներով, առավոտից մինչեւ կեսգիշեր Ստեփանակերտի ջրազրկված թաղամասերի բնակիչներին անվճար ջուր է մատակարարում։


NEWS.am-ի հետ զրույցում Արցախի «Ջրմուղ–կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանն ասաց, որ ջրի պաշարների պակասը պայմանավորված է երկու հանգամանքով՝ ջրօգտագործողների քանակի ավելացումով եւ տեղումների քանակի պակասով.


«Ոչ մի բան չի փոխվել, ընդհակառակը վատանում է։ Այս պահին 25-30 տոկոսը ջրազուրկ է։ Այս պահին ջուր է մտնում 152 լիտր/վայրկյան, իսկ մեզ պետք ա Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարումն ապահովելու համար մոտավորապես 295 լիտր/վայրկյան»։


Գագիկ Պողոսյանն ասաց, որ միակ հույսն այս պահին տեղումներն են. «Ժողովրդին այս պահին շուրջօրյա ջուր ենք մատակարարում ավտոմեքենաներով։ Քաղաքի 25-30 տոկոս ջրանջատված փողոցներում բազմաբնակարան շենքի բակերում տեղադրել ենք պոլիէթիլենային բաքերով, շուրջօրյա գրաֆիկով ջուր ենք լցնում, որ բնակչությունն այդտեղ օգտվի»։


ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան, դոցենտ Մարատ Գրիգորյանը վստահեցրեց, որ վերջին տարիներին Արցախը ջրի խնդիր չի ունեցել։ Նրա խոսքով՝ խնդիրներն առաջացան, երբ Արցախի տարածքների մեծ մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։


«Հսկայական տարածքներ մենք կորցրինք։ Հիմնականում գետակները, որոնք օգտագործվում էին եւ՛ ոռոգման, եւ՛ խմելու համար, դրանք արդեն անցել են թշնամու վերահսկողության տակ։ Բնական է, որ հիմա արդեն նրանք են հսկում ջրերի հոսքը դեպի Արցախի տարածք»,-ասաց նա։


Մարատ Գրիգորյանն ասաց, որ եթե ջուր չկա, ապա առաջ են գալիս տնտեսական լուրջ խնդիրներ. «Այդ ջրերի հիմնական ակունքներն արդեն նրանք են հսկում, ինչպես նաեւ մյուս գետերի ակունքները։ Վերջերս մենք լսեցինք, որ Իշխանագետի վրա նրանք 10-րդ դարի կամուրջ են քանդել եւ ցանկություն ունեն գետի հոսքը փոխելու։ Այդ աշխատանքը նրանք կատարում են բոլոր այն գետերի հետ, որոնք սկիզբ են առնում իրենց գրավված տարածքներից, որոնք գալիս են դեպի Հայաստան կամ Արցախ»։


Երկրաբանն ասաց, որ այս խնդրի միակ լուծումը Արցախի տարածքները հետ վերադարձնելն է. «Լուծման ճանապարհը մեկն է՝ պետք է հնարավորինս կարողանանք նորից հսկել այդ սնման աղբյուրները, որոնք գալիս են դեպի Արցախ»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր